Ավագ դպրոց հաճախած կամ հիմնական կրթությունից հետո կրթությունից դուրս մնացած անձանց համար, որոնք կրթությունը շարունակում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով, պետության կողմից կրթաթոշակ չի նախատեսվում:
Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:
Ցանկերում ներառված բուհերում մագիստրատուրայի ուսման վարձի չափը չի կարող գերազանցել 560 հազար դրամը, իսկ բակալավրիատի կրթական ծրագրերի դեպքում՝ 700 հազար դրամը:
Գործարկվել է նաև կարիքների համապարփակ գնահատման հարթակ. այս պահի դրությամբ առկա է 80 հազար գնահատված կարիք:
Հանդիպմանը ներկայացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի մշակած արձագանքման ծրագիրը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ ԼՂ-ում աշխատում էին շուրջ 1500 ուսուցիչներ:
Այս գործընթացում չափազանց կարևոր է, որպեսզի դուք հաշվառված լինեք: Եթե այս գործընթացը մեկ անգամ անցել եք, կարիք չկա կրկնելու: Այսօրվանից Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դադարեցնում է էլեկտրոնային շտեմարաններում նոր հաշվառման գործընթացը:
Կառավարությունից ասել են, որ չմտահոգվեն, քանի որ իրենց կացության հարցերը լուծվելու են, բայց հյուրանոցի տնօրեն Կարեն Օսպիյանից իմացել են, որ Կառավարությունը հյուրանոցին չի փոխհատուցել։
«Բլոկադա» թիմի վեջին խաղը Ասկերանում սեպտեմբերի 19-ին էր։ Ալեքսը հիշում է, որ հրետակոծությունը երբ սկսել է, իրենք դաշտում խաղում էին, հետո պատսպարվել են հանդերձարանում, երբ տեսել են, որ կրակը չի դադարում մեքենա են գտել ու գնացել ապաստարան։